ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Համաշխարհային մեդիայում պետք է ապահովվի Ցեղասպանության հարցի՝ մեզ համար ձեռնտու տեղեկատվության ծանրակշիռ ներկայություն

Համաշխարհային մեդիայում պետք է ապահովվի Ցեղասպանության հարցի՝ մեզ համար ձեռնտու տեղեկատվության ծանրակշիռ ներկայություն
12.07.2014 | 22:11

Հուլիսի 11-12-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կողմից լրագրողների համար կազմակերպվել էր երկօրյա ամառային դպրոց՝ «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» խորագրով։ Մասնակցում էր 22 լրագրող ինչպես երևանյան, այնպես էլ մարզային և սփյուռքի լրատվամիջոցներից։ Լրագրողների համար տարբեր թեմաներով դասախոսություններ կարդացին մասնագետները, ամառային դպրոցի մասնակիցները դիտեցից ցեղասպանության թեմայով ֆիլմեր, ստացան արժեքավոր գրականություն։

«Համաշխարհային մեդիա դաշտում պետք է ապահովվի Հայոց ցեղասպանության հարցի՝ մեզ համար ընդունելի և ձեռնտու տեղեկատվության մշտական ու ծանրակշիռ ներկայություն։ Այստեղ սեփական տեղը մշտապես ունենալու համար պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները և հարթակները։ Ժողովրդագրական և ռեսուրսային սակավության պատճառով որոշակի քանակ ապահովելու համար պետք է աշխատեն բոլորը»,- ասաց պատմական գիտությունների թեկնածու Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։
Պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանն էլ նկատեց. «ՀՀ պարագայում անհրաժեշտություն է զգացվում Ցեղասպանության հիշողության քաղաքականության պետական կանոնակարգման։ Այս հարցում միանգամայն ուսանելի է Հոլոքոստի հիշողության պահպանման ու քարոզման բնագավառում առկա համաշխարհային փորձը։ Իսկ այն հուշում է, որ հասարակության հիշողության քաղաքականության մշակման գործում մեծ դեր ունեն այդ հիշողության պահպանմանն ուղղված թանգարանները»։
Ամառային դպրոցը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Նման ամառային դպրոց առաջիկայում կկազմակերպվի նաև ուսուցիչների համար։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ